Ոչ թե արտաքնապես այլ ոգեղեն ուժով նրանք նույնն են
Անկեղծ ասած այսօր ամբողջ օրը ինձ մտատանջում էր մի երևույթ: Անընդհատ ներքուստ այս բարի աուրան, որ ճառագվում էր Ֆրանցիսկոս Պապի կողմից ինձ ինչ որ բան էր հիշեցնում: Ժողովուրդ մենակ անկեղծ ասեք նմանություն չե՞ք գտնում Հռոմի Պապի և մեր Սուրբ Վազգեն Առաջինի հե՞տ:

 

Այո միգուցե նրանք արտաքնապես նման չեն, բայց հոգեպես, հիրավի Աստվածային ներքնաշխարհով, բարությամբ, անապահովների հանդեպ հոգատարությամբ, պարզությամբ, հասարակ և հասանելի լինելով, ասքետիկ կյանքով ապրելով, անմնացորդ նվիրված լինելով Աստծո ստեղծած ամենակատարյալ էակին՝ մարդուն և ամենակարևորը ճոխության հանդեպ մերժողականություն ցուցաբերելով նրանք նույնն են:

 

Կարեն Թումանյան