Տևական ժամանակ է' ինչ յուրօրինակ զարգացումներ են տեղի ունենում հայաստանյան ներքաղաքական կյանքում: Մի կողմից տեղի է ունենում նոր քաղաքական ուժերի կազմավորում, իսկ մյուս կողմից որոշ քաղաքական ուժերում, որոնք մի քանի տարի առաջ մեծ ներուժ ունեին, քայքայման և թուլացման գործընթաց է սկսվել:

 


Մասնավորապես աստիճանաբար իր հասարակական ազդեցությունը կորցնում է «Ժառանգություն» կուսակցությունը, որի կազմից պարբերաբար «առնետավազք» է տեղի ունենում:
Կուսակցության ներսում կազմակերպվածության աստիճանը ցածր մակարդակի է և գոյություն չունի կուսակցության հետագա ճակատագրի շուրջ ռազմավարական մոտեցում: Եվ պատահական չէ, որ «Ժառանգություն» խմբակցությունից միայն Զարուհի Փոստանջյանն է մնացել որպես «Ժառանգության» անդամ:

 


Բացի դրանից կուսակցության տարբեր ներկայացուցիչները կարող են հակասական հայտարարութուններ անել չպատկերացնել, թե որն է կուսակցության ուղին և ինչ հանգրվանի են հասնելու: Իրավիճակը հասել է նրան, որ այսօր արդեն «Ժառանգության» կողմից ձևավորած Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները դուրս են գալիս խմբակցությունից:
Հետաքրքիր է' մինչև որտեղ կհասնի կուսակցության պարպման գործընթացը և այն կհամալրի ժամանակի ընթացքում քայքայված կուսակցությունների շարքը, թե ոչ: Այս հարցի պատասխանը կտա ժամանակը:

 

Արման Ալավերդյան