Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ժամանեց Հայաստան: Մեծ պատիվ է մեր երկրի համար նրա այցը: Այս քայլով Պապը հարգեց մեզ, որպես քրիստոնեություն ընդունած առաջին ժողովուրդի և գալուց առաջ էլ հայտնեց, որ գնում է Հայաստան՝ առաջին քրիստոնյա երկիր:

 

Մեր երկրի ղեկավարության լավ աշխատանքի դեպքում ինձ թվում է հանարավոր կլինի Հռոմի Պապին տանել Արցախ, ցույց տալ Գանձասարը: Պապը Արցախում կարող է պատարագ մատուցի զոհված զինվորների համար, բոլոր զինվորների համար , ովքեր երբևէ ընկել են Արցախ աշխարհը պաշտպանելու ժամանակ:

 

Այս քայլը ուղղակի պապական ապտակ կլիներ Ադրբեջանի համար, դրանից հետո երկար ժամանակ Ադրբեջանը հաստատ ուշքի չէր կարող գալ:

 

Պապը բարի մարդ է , հաստատ մի բերան եթե առաջարկեն կհամոզեն: Եթե ժամանակին նա կարողացավ Թուրքիային մեղադրել Ցեղասպանության մեջ , որից արդեն մեկ տարի է անցել ու Թուրքիան դեռ նեղացած է Պապից, ապա Ադրբեջանը պապի համար հաստատ որևե նշանակություն չի կարող ունենալ:

 

Աշոտ Ասատրյան