Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հունիսի 24-26-ը կայցելի Հայաստան: Այս առիթով առիթով կցանկանայի երկու խոսք ներկայացնել Պապի ինստիտուտի կայացման էպոպեայից:
Խոսքս վերաբերվում է միջնադարում ապրած կաթոլիկ եկեղեցու առաջնորդին, ում տարեգիրները հիշատակում են որպես Պապ-ուհի Իոահանա 8-րդ (աշխարհիկ անունը' Ժիլբերտա, Ժաննա կամ Ագնեսսա):


Իոհանայի մասին եղած որոշ փաստեր հաճախ ֆանտաստիկայի ժանրից են: Ամեն դեպքում Հռոմի առաջին պապ Իոհանայի մասին իրական կամ գուցե մտացածին տեղեկությունները համադրելով՝ որոշ պատմաբաններ հետևյալ պատկերն են ստացել. Իոհանան անգլիացի քարոզչի դուստր էր, 12 տարեկանից նա արդեն քարոզում էր Աստծո խոսքը: Կաթոլիկ եկեղեցու նշանավոր տարեգիր Մարտին Լեհացին 1278 թվականին գրել է,որ Լևոն 4-րդ պապի անմիջական փոխարինողը եղել է Իոհան Անգլիացին' ծնունդով Մայնցից:

 

Այնուհետև Իոհանան գնացել է Հռոմ ու ծառայության անցել Սուրբ Մարտինի տղամարդկանց մենաստանում, որտեղ մոլեռադորեն զբաղվել է նաև գիտությամբ: Ավելի ուշ նրան «նկատել» է Հովհաննես Լանգլուան Լևոն 4-րդը և դարձրել իր քարտուղարը, ապա ֆինանսների կառավարիչը: Տարիներով Իոհանան բարձրացել է հոգևոր աստիճաններով ու Հռոմի պապի մահից հետո դարձել նրա միակ ժառանգորդը: Ասում են' մահից առաջ Լևոն 4-րդը նրան ներկայացրել է իբրև միակ հետևորդի և կոնկլավը միաձայն քվեարկել է Պապ-ուհու օգտին:


Որպես Հովհաննես 8-րդ պապ՝ նա կառավարել է երկու տարի, հինգ ամիս, 4 օր: Ամեն ինչ այդպես էլ ծածուկ կմնար, եթե Իոհանան չղիանար ու Խաչապտույտի արարողության ժամանակ հենց Հռոմի փողոցներում նրա մոտ չսկսվեին երկունքի ցավերը: Ըստ տեղեկությունների՝ այդ խաբեությունից զայրացած հավատացյալները Իոհանային ու նրա երեխային քարկոծել են և կամրջից ցած նետել:
Հռոմի պապերի տարեգրության մատյանից հանված է Իոհաննա 7-րդի անունը: Սակայն այդ դեպքը պատճառ է դարձել այնպիսի անհրաժեշտ մի արարողության, առանց որի պապ չեն ընտրում: Բանն այն է, որ պապի աթոռի յուրաքանչյուր թեկնածուի մինչև ընտրելը պետք է անպայման լողացնեն, այն էլ Վատիկանի ավագանու ներկայությամբ:


Հ.գ. Հռոմի պապ Հովհաննես 8-րդի կին լինելու վերաբերյալ վկայություններից մեկն էլ վերաբերում է քարոզիչ Յան Հուսին: Երբ նրան մեղադրել են հերետիկոսության մեջ, կաթոլիկ դատարանի առաջ պաշտպանվելու համար Հուսը բացականչել է. «Ինչպե՞ս կարող է եկեղեցին անբիծ լինել, երբ Հռոմի պապ Հովհաննես 8-րդը կին էր, որը հրապարակավ երեխա է լույս աշխարհ բերել»:

 

Արմեն Հովասափյան