2016-ի սկզբի եղանակային պայմանների շնորհիվ ծիրանը շուտ է հասունացել, և արտահանման աշխատանքներն ավելի վաղ են սկսվել: Այսպես, եթե օրինակ անցած տարվա հունիսի 22-ի դրությամբ արտահանվել էր 2710 տոննա ծիրան, ապա ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում արդեն արտահանվել է 5675 տոննա:


Օրեր առաջ սկվել է նաև վերամշակող գործարաններում մթերման գործընթացը: ԳՆ-ի հավստիացմամբ այս տարի ՀՀ-ում սպասվում է պտղի բարձր բերք: Օրական հանրապետությունից արտահանվում է շուրջ 80-100 տոննա կեռաս, արդեն արտահանվել է 2010 տոննա' նախորդ ամբողջ տարվա 2000 տոննայի դիմաց, իսկ ծիրանի արտահանման օրական միջին ծավալը կազմում է մոտ 600-800 տոննա:
Հարկ է նշել նաև, որ մինչ օրս ընդհանուր առմամբ արտահանվել է 63700 տոննա պտուղ-բանջարեղեն' նախորդ ամբողջ տարվա 76 700 տոննայի դիմաց:

 

Անի Սանոսյան