Այն բանից հետո,երբ Ադրբեջանում քրեականացվեց բանակին վերաբերող լուրերի տարածումն առանց Ադրբեջանի ՊՆ-ի թույլտվության,Իլհամ Ալիևի վարչակարգին ավելի հեշտ է խաբել սեփական բնակչությանը բանակում զոհված և վիրավորված զինծառայողների,ինչպես նաև բանակում տեղի ունեցող հանցագործությունների մասին...Զարմանալի չէ,որ պաշտոնական Բաքուն մինչև հիմա հայտատարում է,որ ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ զոհվել է երեք տասնյակից մի փոքր ավել ասկյար,այն դեպքում,երբ նույնիսկ անկախ ազերի փորձագետներն ընդունում են,որ զոհվածների թիվն անհամեմատ շատ է...Սակայն այդ բացը լռացնում են Ալիևի վերահսկողությունից դուրս գտնվող համացանցային ԶԼՄ-ները և արտասահմանում բնակվող վտարանդի ազերի ընդդիմադիրները...Ընդդիմադիր Meydan Tv-ն այդ ժամանակահատվածում իր facebook-յան էջում հրապարակեց 100-ից ավել հայերի կողմից ոչնչացված ազերի ասկյարների մասին տվյալներ...Սակայն Ադրբեջանի ՊՆ-ն անդրդվելի էր...

 


Այսօր էլ,նույն Meydan Tv-ին տեղեկություններ է տարածել այս օրերին ադրբեջանական բանակում զոհված ևս երկու ասկյարների մասին,որոնց վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ-ն լռում է...Առաջինը՝Աղստաֆայի շրջանի Շիխլի գյուղի բնակիչ 1992 թ-ին ծնված Մոհամեդ Ահմեդովն է...Երկրորդը՝Բաքվի Բինագադիի շրջանից զորակոչված, 1997 թ-ին ծնված Վիլայեթ Աբբասովն է,որն ըստ Meydan Tv-իի զոհվել է Նախիջևանի "N" զորամասում...Վիլայեթ Աբբասովի ծնողներին հայտնել են,որ իրենց որդին զոհվել է անզգուշաբար զենքից օգտվելուց,սակայն վերջիններս չեն հավատում դրան...

 


Հիշեցնեմ,որ Meydan Tv-իի շնորհիվ երեք օր առաջ ազերիները իմացան,որ Նախիջևանում զոհվել էր ավագ լեյտենանտ Ռեհիմ Ալիևը....Meydan Tv-ի լրատվական կայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը նաև հայտնել էր ևս երկու զոհվածների մասին՝ Աղազադե Ասիմանի և Մուստաֆաև Էլեդդինի,որոնց վերաբերյալ Զաքիր Հասանովի գերատեսչությունը ԼՌՈՒՄ է...

 

Գագիկ Համբարյան