Արդեն հարյուր տարուց ավել է ինչ մենք մեր կորցրած Հայրենիքի համար մրմռում ենք, տարատեսակ ու տարաբնույթ միջազգային պայմանագրեր, հուշագրեր ենք հրապարակ հանում: Արդեն հարյուր տարուց ավել է ինչ մենք մեր Էրգրի վերադարձն ենք փափագում, բայց ընդամենը փափագում, ասում ու իրար հույս տալիս, ավել՝ ոչինչ... Ազերին ընդամենը մրմռում է նրա համար, որ կորցրել է իր ոչխարների համար արոտավայր, չեք հավատու՞մ, նրանց հարցրեք:

 

Նրանք չեն ասում մեր հայրենիքը, ասում են՝ մեր հողերը... Այ հողերս ձեր գլխին, չէ, չէ քարերս ձեր գլխին... Ազերին կարողա է տարվա 12 ամսում էլ հող պահանջի, հող ուզի, բայց ուզելը շա՜տ քիչա: Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը մեկընդմիշտ փակի տարածքներ, շրջաններ հանձնելու այդ ազգադավ խոսակցությունների թեման: Չի լինելու նման բան երբեք, լսու՞մ եք, Ե Ր Բ Ե Ք... Մեզ դեռ Հայրենիք են պարտք, այ դրա մասին մտածեք, հերիք եղավ կռռաք...

 

Կիլիկիա Հայաստան