Կանխատեսելի էր Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը, քանզի իրենց ընդդիմություն համարող քաղաքական գործիչների շարքում նա կարծես թե միակն էր, ով իր գործելակերպով ու իրականությունը չաղարտող հայտարարություններով համարձակ ու անկոտրում տղամարդու տպավորություն էր թողնում ողջամիտ մարդկանց շրջանում և այդպիսով ջնջում իշխանությունների հետ համագործակցության բոլոր հնարավորթյուննները․․․

 

Բայց նրա <<հեղինակության>> պակասը խոսում է ողջամիտ մարդկանց քչության մասին, որը միշտ ողբերգական հետևանքներ է ունեցել ցանկացած հասարակության կամ պետության համար․․․ Մի խոսքով, իշխանությունը չէր կարող հանդուրժել, որ այդքան ծավալուն աշխատանքներից հետո դեռ մնացել է թեկուզ մեկ չկոտրված Հայ քաղաքացի, ինչպես Ստալինյան ժամանակներում․․․ Որքան էլ մարդ ոգով հզոր լինի, նրան կարող են <<կոտրել>>, երբ նա տեսնում է, որ ինքը բացարձակ միայնակ է, որը բոլորը միաբերան պնդում են, որ ինքը սխալ է․․․

 

Խնդիրն այստեղ միայն քաղաքական գործիչը չէ, այլ հասարակությունը կամ ժողովուրդը․․․ Ընկճելով, կոտրելով համարձակ մարդկանց, որոնք չեն վախենում բարձրաձայնել ճշմարտությունը, նշանակում է կոտրել, փոշիացնել ամբողջ հասարակությունը՝ ժողովրդին․․․ Եվ եթե հասարակությունը հանդուրժում է նման բան, նշանակում է հենց ինքը՝ հասարակությունն է խաչ քաշել իր ներկայի, հետևաբար և ապագայի վրա և իր անթասիբ, տգետ, շահադիտական հակումներով գործող վարչախմբին լիազորել ամենաթողությամբ․․․

 

Արմեն Հարությունյան