Հայրենիքը, այլ խոսքով՝ պետությունը, լուրջ պարտականություններ և պատասխանատվություն ունի իր քաղաքացիների նկատմամբ։ Մարդիկ հենց նրա համար են համակրում և գնում եվրոպական երկրներ կամ Ամերիկա, քանզի նրանք այդ երկրների իշխանություների նկատմամբ ոչ մի պարտավորություն չունեն,բայց ունեն իրավունքներ, որոնք խստորեն պաշտպանվում են այդ երկրների ոստիկանական ուժերի կողմից․․․

 

Երբ պետությունը գրեթե ոչինչ է անում իր երկրի քաղաքացիների համար, ինչպես որ ՀՀ-ում է, նշանակում է, որ ըստ էության երկիրը զուրկ է պետությունից, այն ընդամենը մի խումբ մարդկանց բռնատիրական համակարգ է, որի միակ նպատակը իշխանության ընձեռած հնարավորություններից օգտվելն է․․․ ՖԲ-ում շատ են գործակալները, որոնք անհեթեթություններով լցնում են այն, բայց առավել անընդունելի է, երբ նման ստատուսները լայքեր են հավաքում․․․ Դա խոսում է հասարակության նեխածության մասին․․․

 

Արմեն Հարությունյան