Ճանաչել սեփական էությունը և անընդհատ հմտանալ սեփական գործում. ժուռնալիստի համար սրանք «չգրված» կաննոններ պետք է լինեն:
Լրագրողը պետք է գիտակցի իր ով լինելը. տղամարդ/կին, երիտասարդ/տարեց, սպիտակամորթ/սևամորթ և այլն/ ևայլն :)
Խախտումների մեծ մասը տեղի է ունենում սեփական էությունը, օժտվածությունը և կարողությունների սահմանափակությունն անտեսելու հետևանքով: Մի փոքր չափազանցությամբ կարելի է պնդել, որ էթիկան, ի վերջո, անձի գիտակցական աճն է:

 


Լրագրողական էթիկայի կանոնագրերը մոռանում են խարանել այն լրագրողին, որը բավարարվում է հանրության հետ կապերի (PR) ծառայության վարույթներից նյութ քաղելով, չեն հանձնարարում հրապարակում պատրաստելուց առաջ «տնային աշխատանք» կատարել, ուսումնասիրել համապատասխան արխիվները կամ տվյալների բանկերը և խորհրդակցել փորձագետների հետ:
Մասնագիտական կանոնագրերում քիչ բան է ասվում նաև բարդ, արտակարգ իրավիճակներում, ասենք՝ ահաբեկչական գործողությունների ժամանակ աշխատելու մասին:
Ահաբեկչությունն առանց մամուլի դժվար թե գոյատևեր. Նրա նպատակը ԶԼՄ-ները փոքր խմբի քարոզչությունը տարածող բարձրախոսների վերածելն է: Հարց է ծագում. Արդյոք ԶԼՄ-ները պետք է լռությա՞ն մատնեն նման խմբերի ոտնձգությունները, թե՞ զիջեն դրանց պահանջներին: Այս հարցում իմպրովիզացիան ուղղակի անհանդուրժելի է. Պետք է հաշվի առնել ինչպես գիտական հետազոտությունների արդյունքները, այնպես էլ թեմային առնչվող ամենատարբեր կարծիքներն ու փաստարկները:
Էլի մի կանոնագրային բացթողում, որ համատարած է աշխարհում, ու հենց՝ քաղաքակրթության օրրան Եվրոպայում:

 


Օրինակ լրագրական կանոնագրերում անտեսվում է մայրենի լեզվին հիմնարար տիրապետելու և սեփական երկրի պատմությունն ու մշակույթըն իմանալու անհրաժեշտությունը: գոնե Ֆրանսիայում չափազանց մեծ է այն լրագրողների թիվը, ովքեր աչքի են ընկնում թե մեկի, թե մյուսի պակասությոամբ:
Ցաք ու ցրիվ գլանակ՝ մասնագիտական մոտիվներով..)

 

Արման Խաչատրյան