Օրերս իշխանության ու ընդդիմության միջև կայացավ համաձայնություն՝ ԸՕ-ում որոշ փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Իշխանությունն ըստ էության համաձայնվեց ընդդիմության առաջ քաշած 5 կետերից 4-ին: Իհարկե դա լուրջ ձեռքբերում կարելի է համարել Հայաստանի քաղաքական մշակույթում ու պետական համակարգի զարգացման հարցում, սակայն կան խնդիրներմ, որ մինչ նշված կետերի իրագործումը դրանք պետք է հաղթահարել:

 


Դրանցից առաջինը ֆինանսական խնդիրների հաղթահարումն է: Այսինքն՝ համաձայնեցված կետերի իրագործումը պահանջում է մոտ 15-16 մլն դոլարի ներդրում, որը համաձայնության եկած կողմերը հույս ունեն ստանալ դոնոր կազմակերպություններից: Այնուամենայնիվ, եթե ֆինանսավորում չգտնվի, ապա այդ համաձայնությունն առ ոչինչ կհամարվի: Այն հնարավոր կլինի կյանքի կոչել ոչ թե 2017թ., այլ 2022թ-ի ընտրություններին:
Այդպիսի զարգացումներն անշուշտ շատ ցավալի կլինեն, քանի որ այս պահին անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունն ու ընդդիմությունը իրոք վստահեն ընտրական գործընթացներին, ինչը հնարավոր կլինի այդ փոփոխությունները կյանքի կոչելու միջոցով: Հարկ է նաև ընդգծել, որ այս փոփոխությունները կավելացնեն ոչ այնքան ընտրությունների արդյունավետությունը, որքան վստահությունը դրանց նկատմամբ:

 


Թեև, արդեն ընդունված ԸՕ-ն էլ ԱԺ-ում ընդունվել է ձայների 4/5-րդ հարաբերակցությամբ: Հարյուրից ավելի պատգամավորներ կողմ են քվեարկել նոր ԸՕ-ին: Դա նշանակում է, որ որոշակի վստահություն քաղաքական ուժերի կողմից արդեն առկա է:

 

Տիգրանուհի Դավթյան