Ադրբեջանում մարդիկ հնարավորություն չունեն «Formula 1» ավտոմրցաշարին հետևել տրիբունաներից, քանի որ տոմսերը թանկ են, և ինչպես իրենք են ասում 2 ամսվա աշխատավարձը պետք է տան, որ կարողանան մեկ տոմս ձեռք բերել:

 


Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տարածել են լուսանկարներ, որոնցում պատկերված են մրցումներին հետևելու այլընտրանքային տարբերակներ գտած մարդիկ: Բայց այս լուսանկարներն էլ իրենց հերթին գրգռում են Ադրբեջանի քաղաքացիները պրկված նյարդերը: Ավտոմրցաշարին հետևելու համար թոռին ուսերին բարձրացրած տարեց մարդու նկարը իր հայրենակիցների մոտ թողել է համակենտրոնացման ճամբարում գտնվողի տպավորություն:
Ուշագրավ է հատկապես մեկնաբանություններից մեկը, որում ասված է. «Մի օր Կասպից ծովին էլ ենք այսպես նայելու»:

 

Արտյոմ Տոնոյան