Կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր է ոչ միայն օգտագործել պետական ռեսուրսները, այլ նաև գործընթացը իրականացնել հանրության հետ համագործակցելով:

 


Օրերս գործադիր մարմնի ղեկավարի գլխավորությամբ կայացավ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը,որին մասնակցում էին քաղաքական ուժերը, միջազգային մի շարք կազմակերպություններ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ինչպես պարզ դարձավ նիստի ընթացքում, քաղաքացիական սեկտորը ներկայացրել էր ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ կառավարություն–հասարակական կազմակերպություններ համատեղ աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքները և դրա հիման վրա մշակված առաջարկությունները:

 


Անկախ քննարկումների վերջնական արդյունքից, սա արդեն իսկ մեկ քայլ առաջ է: Եվս մեկ շատ կարևոր հանգամանքը կայանում է նրանում,որ հակակոռուպցիոն ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագրի շրջանակում փորձագիտական հանձնախմբի ստեղծման նպատակով հայտեր ներկայացրած միջազգային փորձագետների 9 թեկնածուներից 3-ը՝ օտարերկրացիներ են:

 


Օգտագործելով քաղաքացիական հասարակության գաղափարները, ինչպես նաև այլ երկրների փորձը' Հայաստանում հնարավոր կլնի իրականացնել հակակոուպցիոն լուրջ ծրագրեր և բարձրացնել մեր երկրի վարկանիշը միջազգային շուկայում:

 

Վլադ Կարախանյան