Լուսանկարում Եղնիկների հրամանատարն է։ Զարմանալի մարդ էր՝ ինքնամփոփ, քչախոս, համեստ։ Իսկական զինվորական գործիչ է։ Ապրիլյան օրերին աննկարագրելի մեծ գործ է արել Թալիշի ուղղությամբ։ Իսկ հիմա Գյուլիստանի ուղղությունն է անառիկ ամրոց դարձրել։ Այդ օրը, երբ մենք այնտեղ էինք, շատ տպավորվեցի իրանից։ Ոչ մի վարկյան չէր հանգստանում։ Անընդհատ մի աչքը թշնամու դիրքերին էր, մյուսը՝ մեր զինվորներին։ Իսկ օրվա վերջում իմացանք, որ իր երեխայի ծնունդն էր։ Մեկ տարեկան էր դարձել բալիկը։

 

Աստված պահի երեխեքիդ, զինվորներիդ ու քեզ, Հրամանատար։ Քո անսպառ նվիրումը նախանձելի է։ Երանի քո տեսակը շատ լինի մեր հողում։

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան