Ոմանք կարծում են, թե ԽՍՀՄ-ն փլուզեց Գորբաչովը, ոմանք համարում են, որ դա արեցին ամերիկյան հատուկ ծառայությունները, երրորդները վստահ են, որ ԽՍՀՄ-ն ինքն իրեն փլուզվեց՝ չդիմանալով սեփական ծանրությանը։ Իրականում, այս երեք պնդումներն էլ ճիշտ են և միաժամանակ սխալ։ Ճիշտ են, որովհետև այդ երեք գործողններն էլ դերակատարություն ունեցել են։ Սխալ են, որովհետև դրանք պատճառ չեն, այլ հետևանք են, որոնք առանձին-առանձին և նույնիսկ միասին չէին կարող մի ամբողջ կայսրություն փլուզել, եթե լիներ ադեկվատ ներքին հակազդեցություն ԽՍՀՄ ներսում։ Իրականում փլուզման սկզբնապատճառը այսպես կոչված «Անդրոպովի պլանն» էր։

 


Ակադեմիական խորությունների մեջ չընկղմվելով՝ հակիրճ ներկայացնեմ պլանի էությունը․ Ռուսաստանը պետք է լայն ինտեգրացիոն պրոցեսս ձեռնարկեր Եվրոպայի հետ, որպեսզի կարողանա առաջիկա տասնամյակներին ու նույնիսկ դարերին էֆֆեկտիվ ու ինքնաբավ աշխարհաքաղաքական մեգամիավոր ստեղծել, որը կլիներ հզորագույն բևեռն աշխարհում ու հաջողությամբ կկարողանար խլել անգլոսաքսոնական հեգեմոնիան և միևնույն ժամանակ, պատրաստ կլիներ իսլամական աշխարհի և Արևելքի մարտահրավերներին ու էքսպանսիոնիզմին, բայց Ռուսաստանը դա անել չէր կարող, եթե իր հետ որպես ուղբեռ փորձեր Արևմուտք մտցնել Միջին Ասիան ու Անդրկովկասը։ Դրա համար, ՊԱԿ-ի և ԿենտԿոմի վերնախավի որոշ շերտի կողմից մանրազնին կերպով մշակվեց ու իրականացվեց մի պլան, որի նպատակն էր հնարավորինս անցավ դուրս մղել օտարածին, ոչ-եվրոպական տարրերը ԽՍՀՄ կազմից, իսկ հետո, արդեն «սպիտակներով» ինտեգրվել սպիտակ Եվրոպայի հետ։
Այս պլանի մասին ոչ բոլորն է, որ գիտեն, իսկ այ դրա աղետալի հետևանքներին ծանոթ ենք բոլորս։ Ասեմ ավլին, կաշիներիս վրա ենք զգացել այդ հետևանքները։

 

Ավելորդ է ասելն անգամ, որ Անդրոպովի պլանի լիակատար ֆիասկո ապրեց ու այդ ֆիասկոն գրանցվեց ոչ թե 1991-ին՝ ԽՍՀՄ ամբողջական փլուզումով, ոչ թե բոլոր այն արյունահեղ կոնֆլիկտների ժամանակ, որոնք սկսվեցին այդ փլուզման պրոցեսսին զուգահեռ, ոչ էլ անգամ Չեչենական պատերազմներին, որոնք սպառնում էին արդեն Ռուսաստանն էլ փլուզել, այլ միայն 2014 թվականին, երբ Ուկրաինական ճգնաժամի եզրահանգումը եղավ Ղրիմի վերադարձը ու որ ավելի կարևոր է՝ մեկընդմիշտ պարզ դարձավ, որ Անդրոպովի (իրականում ամբողջ ռուսական էլիտայի՝ սկսած Պետրոս Մեծից) երազանքը երբեք չի իրականանա, ու Եվրոպան երբեք Ռուսաստանի հետ չի միանա, անգամ եթե ցանկանա։ Դրա համար Եվրոպան չափազանց մեծ կախվածություն ունի անգլոսաքսական տրանսկոնտինենտալ կայսերությունից։

 


Ու հենց այս պրոցեսսներում ենք ապրում մենք հիմա։ Երկիրը նոր իրականության երկունքի ցավերի մեջ է, ու դեռ ամենևին պարզ չէ, թե ինչպիսին կլինի այդ իրականությունը, որքանով է մեծ Ռուսաստանի ամրության ռեսուրսը հերթական տրանսֆորմացիան ապրելու համար։ Բայց մի բան վստահ կարող եմ ասել․ Անդրոպովը ամենակարճ իշխած գլախվոր քարտուղարներից էր, բայց իր ունեցած դեստրուկտիվ դերով, որը կոնստրուկտիվ նկատառումներով էր մոտիվացված, դեռ լիարժեք գնահատական չի ստացել խատմության կողմից, այնինչ, եթե Ստալինին ու Լենին կարելի է համարել 20-րդ դարի իրականության ճարտարապետներ, ապա Անդրոպովը 21-րդ դարի այս տեսքի պատասխանատուն է։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան