Հայոց բանակի ժամկետային զինվորը ենթակա է մեծարման, նա վաստակել է դա... Հայոց բանակի զինվորը մարտի ժամանակ անգամ կարող է իր վրա վերցնել մարտ վարելու հրամանատարությունը ու ցուցաբերել գերազանց արդյունք, ապրիլյան պատերազմը վկա... Մենք ամեն կերպ պետք է նեցուկ լինենք հենց շարքային զինվորին, հրամանաարությունը պետք է պարտադիր հաշվի նստի բանիմաց զինվորի կարծիքի հետ, որովհետև զինվորն անձամբ է տիրապետում իրավիճակին...

 

Հայոց բանակի զինվորը զինված չլինելով գերժամանակակից զենքերով, չունենալով գերժամանակակից զինվորկան անհրաժեշտ սարքավորումներ, կարողացավ դիմակայել թշնամու գերժամանակից սարքավորումներով ու զենքերով զինված հատուկ պատրաստականություն անցած զինվորներին... Մենք, թիկունքայիններս , պետք նեցուկ լինենք մեր զինվորին: Ողջ ազգի հույսը այսօր զինվորն է, նրա կատարած սխրանքներով է ապրում այսօր ազգը: Մեր բանակի զինվորը մեր Աստվածն է... Սահմանին անձրևի, արևի, քամու , ինչպես նաև կրակային կարկուտի տակ կանգնած դիրքապահ զինվորը ՀԵՐՈՍ Է... Հերոսներին հերոսավայել պետք է վերաբերվել...

 


Կիլիկիա Հայաստան