Մենք բողոքում ենք ֆուտբոլային մեկնաբաններից, որովհետև լավ ֆուտբոլ մինչև այսօր այդպես էլ չտեսանք, իրականում դիտելու ու ուրախանալու բան դեռևս չեմ տեսնում Եվրո 2016 ում: Երբ խաղադաշտում չկա դիտարժան ֆուտբոլ, մեկնաբաններն էլ են սկսում խոսել ինչ որ բաների մասին, որը չի վերաբերում խաղին, իսկ խաղին չի վերաբերում, որովհետև խաղ չկա: Պորտուգալիան, Ֆրանսիան, Անգլիան, Բելգիան, որոնք միշտ գեղեցին ֆուտբոլ են խաղացել, այս առաջնությունում գաղջ ֆուտբոլ են ցուցադրում, երեկ սրճարաններից մեկում լսում էի, թե ոնց է բողոքում խաղադրույք ընդունող երիտասարդը, որ առաջին երկու օրերից հետո մարդկանց հոսքը պակասել է, սա իհարկե շատ լավ է, որ խաղադրույքներ չեն անում, բայց ևս մեկ ցուցիչ է որ դիտարժանություն չկա:

 

Նույնիսկ լավագույն մամուլի խոսնակները չեն կարող 90 րոպե խոսել անիմաստ, ինչ մնաց ֆուտբոլային մեկնաբանները կարողանան անել դա:

 


Ի դեպ՝ երիտասարդները վատը չեն, օրինակ
Սենիկ Կարա-Պողոսյանը, Պրեմիր Լիգայի խաղերը լուսաբանող Չախոյանը, Ռոբերտ Գասպարյանը....: ՄԻ խոսքով՝ բարի գալուստ գաղջ Եվրո 2016

 

Զոհրապ Եգանյան