Մոտ օրերս հնարավոր է վերսկսվի 4+4+4 ձևաչափով Ընտրական Օրենսգրքին նվիրված քննարկումները: Միջազգային հանրության հետ համատեղ Կառավարությունը նախապատրաստել է Ընտրությունների ժամանակ հանրային վերահսկողության մեխանիզմների առաջարկներ և պատրաստ է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:
Կառավարությունը մեծ դժկամությամբ է համաձայնվում զիջումների գնալ, սակայն հաշվի առնելով միջազգային հանրության ճնշումները և Հայաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակը, պատրաստ է քայլեր ձեռնարկել: Դրան է նպաստել նաև նախորդ բանակցությունների ժամանակ քաղաքացիական հասարակության և կուսակցությունների սկզբունքային դիրքորոշումը:

 


Քանի-որ բանակցություններն ընթանալու են արագացված ռեժիմով, խնդրում եմ հանրությանը ուշադիր լինել այդ առաջարկությունների բովանդակությանը, որը կառավարությունը կներկայացնի բանակցությունների ժամանակ և արագ կողմնորոշվել, որովհետև բանակցություններին մասնակցող քաղաքացիական հասարակության անդամները հանրության դիրքորոշումը իմանալու կարիքը ունեն:

 

Ստեփան Դանիելյան