Ապրիլյան կարճատև պատերազմը բացահայտեց մեր բանակի թույլ կողմերը,որոնցից ամենավտանգավորը՝1980 թթ-ի խորհրդային զինտեխնիկան է,որով մեր զինվորները կռվում էին 21-րդ դարի սկզբի հիմնականում "նույն" Ռուսաստանի արտադրած զինտեխնիկայի դեմ...Հիմա,բոլորը մտածում են,թե ինչպես կարելի է գումար կուտակել և զինտեխնիկա գնել,միևնույն ժամանակ պայքարելով կոռուպցիայի դեմ...

 

Նախ,հենց սկզբից կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակի ներքո արդեն ԱԺ են մտցրել բոլոր տղաներին պետական բուհերում տարկետման իրավունքից զրկելու մասին օրինագիծը,որը,համոզված եմ,կրկնապատկելու է կոռուպցիոն ռիսկերը և մեծ հարված է հասցնելու լավ սովորող ուսանողներին,որոնցից շատերը բանակ գնալուց հետո էլ նույն ջանադրությամբ չեն շարունակելու իրենց ուսումը...Իսկ հիմա էլ պետական ծախսերի նվազեցման քաղաքկանություն է տարվում՝կրճատվում են պետական ծառայողները,նրանց սպասարկող մեքենաները և այլն...Սակայն մենք մոռանում ենք,որ նույն բանակի համար բավական գումարներ հայթհայթելը հնարավոր է նույն բանակում,այսինքն՝ զորակոչի միջոցով...

 

Իհարկե,մեր ՊՆ-ն պայքարում է զորակոչի ժամանակ կոռուպցիոն երևույթների դեմ...Սակայն այդ պայքարը չի կարող 100% արդյունք տալ,քանի որ մեր պատանիների ծնողները,եթե մտադրվում են ազատել իրենց տղաներին բանակից,ապա դա անում են ԱՄԵՆ գնով...Որքան ուզում է ՊՆ-ն պայքարի,միևնույն է ազատում են.արդեն 9-10 դասարանից տեղափոխում են տղաներին այլ երկրներ՝փոխելով նրանց քաղաքացիությունը՝հովանավորելով արդագաղթը,հիվանդության թղթեր են սարքում պոլիկլինիկաներում,իսկ հետո էլ նույնն անում են զինկոմիսարիատների բժիշկների և այլ պաշտոնյաների միջոցով և այլն...Հաստատ կարող եմ պնդել,որ ով "չպետք" է ծառայի,չի ծառայում...Օրինակները՝նայեք մեր շրջապատին...Բոլորս էլ շատ լավ գիտենք,որ այդ ամենը բանակ զորակոչվող պատանիների "գեղեցիկ աչքերի" համար չի արվում...Ինչպես ասում են."Հոսող ջուրը միշտ իր ճանապարհը գտնում է"...

 

Մեր պարագայում "ջրի" դերում ավելի զորեղ "ուժ" է,որը հաստատ իր տիրոջը գտնում է....Ցանկալի կլինի,որ այդ ահռելի գումարները,որ հոսում են ՊՆ-ի գրպանի կողքով ուղղվեն ՊՆ և օգտագործվեն մեր բանակի կարիքները հոգալու համար...Կան բազմաթիվ երկրներ,որտեղ օրինականացված է բանակում չծառայելը՝ համապատասխան գումար վճարելով պետական բյուջե...Օրինակ՝Ղրղզստանում բանակում չծառայելու և զինգրքույկ ստանալու համար վճարում են 262 դոլլար,Ուզբեկստանում՝537 դոլլար,Մոնղոլիայում՝690 դոլլար,Վրաստանում՝1100 դոլլար,Թուրքիայում՝7000-10000 եվրո,Հունաստանում՝8505 եվրո (2010 թ-ի տվյալներն են),Ղազախստանում՝1400 դոլլար (2012 թ-ի տվյալներն են)...

 

Այս երկրներում նաև նախատեսված է,որ բանակից ազատվածները պետք է անցնեն համապատասխան կուրսեր և ընդգրկվեն պահուստայինների ցուցակում...Իհարկե,մենք չենք կարող մեզ այսպիսի շռայլություն թույլ տալ և այս գներով գործարք անել...Դա արդեն պետք է որոշեն մեր ՊՆ-ում...Օրինակ՝20-25 հազար դոլլար ( կարելի է նաև մաս-մաս ստանալ այս գումարը մինչև տղայի 27 տարին լռանալը)...Համոզված եմ,որ մեր պատանիների ծնողները,որոնք ԱՄԵՆ գնով իրենց երեխաներին ազատում են բանակից,մեծ հաճույքով այն կտան մեր բանակում ծառայող զինվորներին,քան "գործ անողներին"...
Հասկանում եմ,որ կգտնվեն հնարամիտներ,ովքեր էժանով կփորձեն այդ ամենը կազմակերպել...Սակայն դրա դեմ պայքարելը այնքան էլ դժվար չի լինի...

 

Գագիկ Համբարյան