պարտք ենք, քանի կանք ու նույնիսկ… չկանք
«...Վերադառնանք այս նոր պարտքի հարցին: Ամենից շատ չէի ցանկանա բիձայաբար ծոր տալ, թե՝ «բա հիմի դրա՞ վախտն ա…»: Չէ: Լավ է, եթե խիստ անհրաժեշտ է, եթե կոպեկ-կոպեկ կամ ցենտ առ ցենտ հենց հռչակված նպատակների վրա են ծախսելու, եթե «ատկատ-մատկատ» չեն անելու, եթե ծրագրի իրականացման ընթացքում տեղերում մի քանի հարյուր նոր աշխատատեղ է բացվելու, եթե հաջորդող 10-15 տարում զբոսաշրջիկների էնպիսի հոսք ենք ունենալու, որ հանրագումարում վարկի փողը, տոկոսներով հանդերձ, հանելու ենք, եթե…
Ի դեպ, տուրիզմի մասին: Հիշյալ որոշման հիմնավորում-տեղեկանքի մեջ ինչ տվյալ ասես կար, բացի գոնե մոտավոր հաշվարկ-կանխատեսումից, թե այս բազմաճյուղ ծրագրի իրականացման շնորհիվ որքանո՞վ կավելանա զբոսաշրջիկների հոսքը դույն տեսարժան վայրեր, մոտավոր ինչքան փող կթողնեն պոտենցիալ տուրիստները, կամ ասենք, քանի՞ նոր աշխատատեղ կբացվի:

 


Մյուս կողմից, ահա արդեն մի 15 տարի է, ինչ Հայաստանի տնտեսությունը որոշ չափով զբոսաշրջահեն դարձնելու կուրս է որդեգրված ու նաև իրականացվում: Հետաքրքիր է, իսկ կարելի՞ էր, օրինակ, այնպես ծրագրել, որ զբոսաշրջային հասույթների մի մասը ուղղվեր հենց այն նպատակների կամ դրանց մի մասի իրականացմանը, ինչի համար հիմա պարտք ենք ուզում վերցնել: Չգիտեմ, երևի կարելի էր: Ու այդ դեպքում հիմա մի հատ էլ պարտք անելու կարիք չէր լինի կամ գոնե 55 միլիոն պարտք անելու կարիք չէր լինի, այլ, ասենք, մի 5 միլիոն:
Հա, ու մեկ էլ չգիտեմ, թե ինչու, բայց այդ պարտքերը (վարկերն, էլի) մի տեսակ ոնց որ «ջրի բերած, ջրի տարած» են թվում: Պարտքերը մնում են, իսկ ստացած օգուտները մի տեսակ լավ չեն երևում: Գուցե սխալվում եմ կամ էլ՝ անհատական «չուզողությունից» է գալիս (դե հո մեղավո՞ր չեմ, որ 14 տարեկանից արևային մուգ ակնոց եմ կրում, այլ ոչ թե՝ վարդագույն):
Իսկ առհասարակ, իմ վարկաբանական գիտելիքները հանգում են հետևյալ սխեմային...

 

Արմեն Հակոբյան