Խնդիրն արդեն ունի տարիների պատմություն և ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում օդային ճանապարհով ուղևորափոխադրումներ իրականացնելը գտնվում է գրեթե բարձիթողի վիճակում:
Այն առավել սուր է արտահայտվում տուրիստական շրջանում, երբ մեր հայրենակիցները բախվում են մի շարք ֆինանսական անհամաչափ խոչընդոտների և ստիպված են արտերկիր ուղևորվել Վրաստանից:
Հարցը գրավոր տարբերակով արդեն ուղարկել եմ կառավարություն և պատասխանը ստանալուն պես կտեղեկացնեմ:
Խնդրին հետամուտ եմ լինելու, քանի որ վարվող «Բաց Երկնքի» քաղաքականության արդյունքում մեր հայրենակիցները ստիպված են հարևան երկրի օդային տարածքից օգտվել: