Ադրբեջանական զավթողական գաղափարախոսությունն իր լայն արտացոլումն ունի նաև «ադրբեջանական» երգերում, որոնք հաճախ են հնչեցվում ալիևյան վարչակարգի կողմից ֆինամսավորվող հեռուստաալիքներով: Ի՜նչ խոսք, երգը քարոզչական լավ միջոց է՝ ազդելու հանրության վրա՝ զգայական մակարդակում:

 


Ադրբեջանական մուղամներից մեկում հնչում են հետևյալ տողերը՝
...Մաս-մաս ես եղել, կիսվել ես, ի՛մ հայրենիք...
Դարդս, որ պատմեմ, մի ծով կդառնա,
Բորչալուն խլել են,
Դերբենդը խլել են,
Երևանը խլել են,
Թավրիզը խլել են,
Հայրենիքիս մեծ մասն օտարի բաժին է դարձել...

 


Բորչալո՜ւ... Դերբե՜նդ... Թավրի՜զ... Իսկ պաշտոնական Թբիլիսին ու Թեհրանը, Մոսկվան ռազմավարական, տնտեսական հարաբերություններ են խորացնում իրենց հողերի վրա աչք տնկած Ադրբեջանի հետ...Վատ չէր լինի՝ Բաքվի հետ բանակցությունների գնալուց առաջ մեր ռազմավարական գործըներն ու հարավային և հյուսիսային հարևանները մի երկու այսպիսի մուղամ լսեին...

 

 

Աշոտ Մովսիսյան