ուրքիայի նախագահ Էրդողանը իր մտահոգությունն է հայտնել Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման մասին: Նրա պատկերացմամբ գերմանացիները օգտագործել են հայերին անձնական խնդիրների համար ու ընդհանրապես այն բոլոր երկրները , որ ընդունել են ցեղասպանությունը օգտագործում են հայերին ՝ Թուրքիայի դեմն առնելու համար: Էրդողանը նաև հայտարարել է, որ բոլոր այդ երկրների խղճին միլիոնավոր զոհեր կան , որ կոտորվել ու կոտորվում են նրանց աչքի առաջ, նա խորհուրդ է տվել բոլորին բացել սեփական երկրի և Թուրքիայի պատմության գրքերը ու խեսել փաստերով: Վերջում իր հեղինակավոր նախադասությամբ եզրափակել է ելույթը, որում ասվում է՝ Թուրքիայում ապրում են մոտ 100 հազար հայ, որոնց մի մասը Թուրքիայի քաղաքացի են:

 

Ցանկացած այլ Եվրոպական երկիր վաղուց նրանց ուղարկած կլիներ Հայաստան , բայց Թուրքիայի նախագահի խոսքերով իրենց երկիրը տարբերություն չի դնում այդ մարդկանց մեջ: Այնուհետև նորից կոչ է արել ամբողջ աշխարհին , որ գան ու ուսումնասիրեն Թուրքիայի պատմությունը կամ առաջարկեն իրենց փաստարկները , նոր ընդունեն որոշումներ:

 


Մի խոսքով, եթե Էրդողանը արդեն ամբողջ աշխարհի դեմ է դուրս գալիս ու բոլորին մեղադրում է հազարավոր սպանություններ թաքցնելու մեջ, դա խոսում է այն մասին , որ Թուրքիան իր վերջին ճիգերն է գործադրում այս հարվածից հետ գալու համար: Գերմանիայի կողմից ցեղասպանության ընդունումը դանակով հարված էր Թուրքիայի մեջքին:

 

 

Աշոտ Ասատրյան