Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Սևանա լճի ափամերձ (Սևան-Արտանիշ հատված՝ 10 հա և Դրախտիկի հատված՝ 10 հա) տարածքներում անտառվերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այն կնպաստի էրոզիոն պրոցեսների կանխարգելմանը, մակերեսային հոսքերի նվազեցմանը, քամու բացասական ազդեցություններից տարածքի պահպանմանը, միկրոկլիմայի բարելավմանը, ինչպես նաև էկոտուրիզմի զարգացմանը:

 


Կոտայքի մարզում 100 հա անտառային տարածքներ կվերականգնվեն կոճղաշիվային վերաճի օժանդակման միջոցով: Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի մոտ 2016թ. մարտի 17-ին կայացած ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի համապատասխան արձանագրության պահանջներից:

 

 

Անահիտ Գրիգորյան