Գերմանիան ՆԱՏՕ-ում Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է, իսկ բուն Գերմանիայում ամենամեծ թուրքական սփյուռքն է Եվրոպայում, մոտ 4 միլիոն:
Բայց Թուրքիայի ռազմավարական դաշնակիցը «թիկունքից հարվածեց» և անտեսեց թուրքական հզոր լոբբին' ընդունելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև:

 


Առակն ի՞նչ կցուցանէ: Ռազմավարական դաշնակցի և սփյուռքի գործոնը զրոյական է, եթե կան կոնկրետ քաղաքական շահեր: Իսկ համամարդկային արժեքները և դաշնակցային պարտականությունները միայն լավ օրերի և քեֆերի ժամանակ կենացների համար են:

 

Տիգրան Խաչատրյան