Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր հայտարարել է, որ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից իրականում պատերազմ չի պլանավորվել: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմը դիվերսիոն գործողությունների է դիմել, ապա անակնկալ հաջողությունների հասնելով՝ դիրքեր գրավել:

 


Անկեղծ ասած զարմացած եմ, թե ինչպես կարելի է կարծել, որ Ադրբեջանն ուղղակի դիվերսիոն գործողություններ էր իրականացնում, երբ ակտիվ ավիացիա էր գործում, այդ թվում՝ անօդաչու ինքնաթիռներ, հրթիռահրետանային ապահովում իրականացվում, զրահատեխնիկայի ակտիվ տեղաշարժ և այլն:
Չեմ հասկանում գեներալի այս հայտարարության դրդապատճառը՝ ցույց տալ, որ սովորական դիվերսիոն գործողության հետևանքով այդքան տարածք ե՞նք կորցրել, թե՞ ինչ, որովհետև դժվար թե վերջինս մինիմալ տեղեկատվության չի տիրապետում:

 


Ադրբեջանը մանրամասն ռազմական գործողություն էր մշակել, որի մասշտաբայնությունն ու օպերացիան ցույ ցտվեցին, որ Ադրբեջանի վերջնական նպատակը խնդրի ռազմական ճանապարհով կարգավորումն է: Որոշակի տարածքային խնդիրներ ունեցանք, սակայն զինվորն իր խնդիրը կատարեց՝ Ադրբեջանին մեծաքանակ մարդկային ռեսուրսի ու տեխնիկայի կորուստներ հասցնելով:

 

 


Արման Ղարիբյան