Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը երեկ Ստամբուլում մասնակցել է Կոստանդնուպոլսի գրավման 563-ամյակի արարողությանը: Իր ելույթում էրդողանը հայտարարել է. «Թուրքիայի չարակամները ցանկանում են մեզնից վրեժխնդիր լինել Ստամբուլի գրավման համար: Սակայն ոչ ոք ի զորու չէ կործանել մեր երկիրը: Ստամբուլի նվաճումից հետո թուրքերը տեղավորվել են Անատոլիայում ու Թրակիայում և չեն պատրաստվում լքել այդ հողերը: Բռնապետ էրդողանը այլ կերպ չէր էլ կարող արտահայտվել, քանի որ ներկայիս թուրքիան և նրա ղեկավարությունը ընդամենը օսմանյան թուրքիայի կրկնօրինակն են հանդիսանում:

 

Սակայն քաղաքակիրթ աշխարհի, առաջադեմ հասարակության և հատկապես հայերիս համար Կ. Պոլսի գրավման օրը վաղուց համարվում է համաշխարհային չարիքի ծննդյան օր և արժանի է մշտական պարսավանքի ու դատապարտման: Շարունակելով արտահայտել իր հիվանդագին մտքերն ու զառանցանքները, էրդողանը փորձել է է Չանաքքալեի, Կուտ էլ Ամարայի ճակատամարտերի մասին իրենց հյուսած կեղծ լեգենդները աշխարհին ներկայացնել իբրև թուրքիայի չարակամներին արժանի պատասխան: Զարմանանալի չէ, որ էրդողանը հպարտությամբ է խոսում իրենց կողմից հյուսված առասպելների մասին, քանի որ Չանաքքալեի 100-ամյակը տոնական միջոցառումները կազմակերպելով Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի օրը, թուրքերը իրենց ցինիկության, անպատկառության, անբարոյականության, մարդատյատության հերթական ապացույցը տվեցին և կրկին փաստեցին, որ իրենք նույն օսմանյան թուրքիայի, երիտթուրքերի արժանի ժառանգորդն ու իրավահաջորդն են հանդիսանում:

 

Վերջում էրդողանը արել է իր դարակազմիկ և ժյուլ Վեռնի անսպառ երևակայությանը ձեռնոց նետող արտահայտությունը' վստահ եմ, որ մինչև Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը (2023 թվական)՝ մեր երկիրը կընդգրկվի աշխարհի 10 ամենազարգացած երկրների թվում: Այս մռայլ կանխատեսումը միայմ մի պարագայում կարող է իրականանալ, եթե մինչև 2023թ. մարդկության առաջընթացի անիվը սկսվի հրաշքով ետ պտտվել' փոխելով ազատ խոսքի, մարդու իրավունքի, բարոյականության և մի շարք այլ արժեհամակարգերի նշաձողը և մարդկության առաջընթացն ու երկրների զարգացվածության չափորոշիչները դառնան միլիոն ու կես մարդկանց ծրագրված բնաջնջումը, ըննդիմադիր լրագրողների բանտարկությունն ու ֆիզիկական ոչնչացումը, ազգային փոքրամասնությունների իրավունքների մշտական ոտնահարումը, ազգային ժողովում պատգամավորի խոշտանգումը ու նաև մի շարք այլ գործոններ, ապա վստահ եմ, որ այս պարագայում թուրքիան ոչ միայն կընդգրկվի լավագույն տասնյակում, ալյ միանձնյա կգլխավորի այդ ցուցակը:

 

Էդիկ Մնոյան