Ալիևի գրպանային կայքերից մեկը՝ haqqin.az-ը իբրև թե հղում անելով հայաստանյան ԶԼՄ-ներին տեղեկություն էր տարածել,ըստ որի Համաշխարհային Բանկը Մարտունի-Վարդենիս-Սոթք ճանապարհի 6,5 – 11,1 կիլոմետրի վերականգնման համար գումար է հատկացրել ՀՀ տրանսպորտի նախարարությանը,որի մի մասը,ըստ անգրագետ haqqin.az-ցիների անցնելու էր Քարվաճառի (Քելբաջարի) շրջանով...Ու սկսվեց "Կիկոսի մահը"...Իր հակահայ կեցվածքով հայտնի այս կայքն առանց որևէ բան ճշգրտելու հայտարարել էր,որ շուտով կներկայացնի Ադրբեջանի ԱԳՆ-ի պարզաբանումներն այս հարցի շուրջ,իսկ մինչ այդ էլ մեկնաբանություններ էր վերցրել հայտնի ազերի քաղաքագետներից՝Արաստուն Օրուջլուից և Զարդուշտ Ալիզադեից,որոնք առանց տեղեկության իսկությունը ճշտելու մեկնաբանել էին haqqin.az-ի այս ապուշությունը...

 


Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանը բավական կոշտ էր..."Ոչ ոք կայքին թույլ չի տվել խոսել մեր անունից...Առանց որևէ պաշտոնական կազմակերպության դիրքորոշումը ճշտելու խոսել նրա անունից՝դա պրոֆեսիոնալ լրագրության կանոններից դուրս է և ԶԼՄ-ների մասին օրենքի կոպիտ խախտում է...Առիթից օգտվելով կոչ ենք անում տպագիր որոշ ԶԼՄ-ների այս զգայուն ժամանակաշրջանում չդառնալ քարոզչության գործիք հայերի ձեռքում",-բարբաջել է Մամեդյարովի գերատեսչության մամլո ծառայությունը...

 


Այն,որ haqqin.az-ը հայտնի է իր ոչ պրոֆեսիոնալիզմով՝փաստ է.կարող է հոդված կամ տեղեկություն տպագրել,իսկ մի քանի ժամ անց հանել այն...Սա ապացուցում է,որ կայքն անլուրջ է...Սակայն հետաքրիր է,թե այս ապատեղեկատվության տարածումը սույն կայքի կողմից ի՞նչ կապ ունի "հայերի ձեռքում գործիք դառնալու" հետ...Աշխարհագրություն չիմանալն,ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝հայամետություն է...

 

Գագիկ Համբարյան