Դիրքերում հենց մթնում է, տղերքի հույսը մնում է լսողությունը, զգոնությունը ու դիրքերում իր պատվավոր ծառայությունն անցկացնող շունը... Եթե քամի էլ եղավ, ինչպես որ անցած գիշեր էր, էլ ավելի է բարդանում տղերքի գործը, որովհետև ամեն բան սկսում է շարժվել, սկսում է ձայն հանել... Մեր տղերքը մինչև այսօր իրենց արիության ու կյանքի գնով են պահել մեր Հայրենիքի իրենց վստահված հատվածը... Իրենց կյանքի գնով, այն կյանքի գնով, որը մեզ համար թանկ է, շատ թանկ... Այս լուսավոր դարում մեր տղերքը մթության մեջ չեն կարողանում տեսնել...

 

Քո եղբայրը, ընկերը, հարազատը, իմ եղբայրը , ընկերը, հարազատը չեն կարողանում մթության մեջ տեսնել... Մենք մեր պարտքը պետք է համարենք Հայոց բանակի դիրքապահ զինվորի համար անել ամեն հնարավորն ու անհնարը, որպեսզի հասնենք այն բանին, որը կոչվում է գիշերվա մեջ տեսնել: Թող պետությունը մտածի, թող միջոցներ հայթաթի, բայց մենք էլ պետք է անենք, ախր ամեն մի րոպե կարող է այլևս անդառնալի լինի մի օջախի համար...

 

Կարեն Հովհաննիսյան