Պարզվում է՝ այս առողջարար միրգը ոչ միայն կարելի է ուտել, այլև պետք է պահպանել դրա կեղևն ու օգտագործել։ Դե ինչ, կարդանք, հիշենք, օգտագործենք, ու չմոռանաք կիսվել ընկերների հետ։

 



1. Կոշիկների քսուկ

Կաշվե կոշիկներին թարմ տեսք հաղորդելու համար բանանի կեղևը քսեք դրանց, այնուհետև մաքրեք մաքուր գործվածքով։




2. Արծաթեղենը մաքրելու միջոց

Բանանի կեղևը մի փոքր ջրի հետ խառնեք բլենդերով՝ համասեռ զանգված ստանալու համար։ Այնուհետև ստացված մածուկով մաքրեք ու փայլեցրեք արծաթը։



3. Այգում թիթեռներ հավաքելու համար

Եթե բանանի կեղևը և բանանի փոքրիկ կտոր տեղադրես այգում, ապա ժամանակի ընթացքում այն կգրավի շրջակայքի թիթեռների ուշադրությունը, որոնք կհավաքվեն այստեղ։




4. Մաշկի խնամքի միջոց

Բանանի կեղևն օգտակար է չոր մաշկ ու պեպեններ ունեցողների համար։ Անհրաժեշտ է օրը մեկ անգամ բանանի կեղևի ներսի հատվածով մերսել մաշկն, ու արդյունքը սպասեցնել չի տա։




5. Պարարտանյութ բույսերի համար

Ավելի լավ է բանանի կեղևը ոչ թե նետել աղբամանը, այլ հողափոսի մեջ։ Այն առավել շատ խորհուրդ է տրվում օգտագործել լոլիկների ու վարդերի հողը պարարտացնելու համար։




6. Բանանի քացախ

Բանանի կեղևից հրաշալի քացախ է ստացվում, որը չնայած դառնաթթվահամ է, սակայն հաճելի քացրավուն համ է թողնում օգտագործելուց հետո։ Այն հրաշալի կերպով կարելի է օգտագործել աղցանների պատրաստման ու ջրին կամ թեյին համ հաղորդելու համար։




7. Մարինադ մսի համար

Հաջորդ անգամ փորձեք միսը բանանի կեղևի հետ պատրաստել, այն փափուկ ու հյութալի կստացվի։




8. Ատամները սպիտակեցնելու համար 

Ատամները սպիտակեցնելու համար անհրաժեշտ է բանանի կեղևի ներսի հատվածը պարզապես քսել ատամներին։




9. Միջոց քորի դեմ

Եթե մոծակների կծած տեղերը սարսափելի քոր են գալիս, անհրաժեշտ է պարզապես դրանց վրա քսել բանանի ներսի հատվածը։



10. Մաշկի մեջ խրված փշի դեմ միջոց

Բանանի կեղևի կտորն անհրաժեշտ է դնել այնտեղ, որտեղ մտել է փուշը։ Էնզիմները կօգնեն, որպեսզի այն դուրս գա մաշկի մակերեսին ավելի մոտ, արդյունքում հնարավոր կլինի փուշն ավելի հեշտությամբ հանել։



Արթուր Տեր-Մելիքսեթյան