Այս տարին նախորդների համեմատ սկսվեց ավելի համրար պայմաններով, սակայն ապրիլյան 4 օրյա պատերազմը խառնեց բոլոր խաղաքարտերը: Այնուամենայնի 2016-ի անցած ժամանակահատվածի վերաբերյալ հրապարակված տվյալները հուսադրող են:

 


Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների 2016 թվականիի հունվար-ապրիլին Հայաստանում 6 տոկոս տնտեսական ակտիվության աճ է գրանցվել: Այս
պարագայում արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 10 տոկոսով, գյուղատնտեսությանը՝ 4,1 տոկոսով, ծառայություններինը՝ 9,3 տոկոսով: Շինարարության ոլորտում սակայն անկում է գրանցվել՝ 7,4 տոկոսով, առևտրինը՝ 0,8 տոկոս:

 


Ինչպես երևում է վերոգրյալ տվյալներից՝ գումարային առումով ամենաբարձրը առևտրի շրջանառությունն է' մոտ 600 մլրդ դրամ, ապա արդյունաբերության արտադրանքի ծավալը' գրեթե 421 մլրդ դրամ, երրորդը'ծառայությունների ծավալը' մոտ 368 մլրդ դրամ:

 


Տնտեսական անկյուն