Ադրբեջանի ընդդիմադիրները հայտնում են, որ ադրբեջանի հանրապետությունը՝ նախագահ Ալիևի ընտանիքից կգնի 2006թ. կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված մի քանի միլլիարդ դոլլար արժողությամբ՝ Ղարադաղի, Չովդառի, Հեյդաղի ,Դաղկեսեմենի ,Կոհնեմեդանի և Քյուրեքչայի ոսկու հանքավայրերը։

 


Իլհամը, նշված ոսկյա հանքավայրերը փոխանցել է օգտագործման 4 արտասահմանյան ընկերությունների , իսկ իրականում դրանք օգտագործվում էին նրա ընտանիքի կողմից...
Panama Papers-ի տեղեկությունների արտահոսքից հետո հաստատվեց, որ Արզու և Լեյլա Ալիևներն ամբողջությամբ վերահսկում են Պանամայում գրանցված Londex Resources S.A. ընկերությունը , որին պատկանում է ոսկու հանքավայրերի շահագործմամբ զբաղվող ընկերությունների 45%-ը ։ Քույրերի մասնաբաժինը կազմում է 56%.։

 

 

 

Ալեն Ղուլյան