Աշխարհի ամենահին խորհրդարաններն են համարվում՝ Մեն կղզու և Իսլանդիայի խորհրդարանը: Այս երկու օրենսդիր մարմիններն էլ ստեղծվել են 10-րդ դարում: Մեն կղզու խորհրդարանը' Տինվալդը ստեղծվել է 979 թվականին, իսկ Իսլանդիայի խորհրդարան Ալտինգը՝ 930 թվականին։
Այն բանից հետո երբ Իսլանդիան կցվեց Նորվեգիային, իսլանդական ալտինգը շարունակեց գործել մինչև 1799 թվականը։ Դրանից հետո նրան փոխարինեց գերագույն դատարանը։ 1844 թվականին գերագույն դատարանին փոխարինում է նոր ալտինգը, որի շենքը գտնվում է Ռեյկյավիկում։

 


Մեն կղզին, (The Isle of Man) որի օրենսդիր մարմինն է "Տինվալդը" գտնվում է Իռլանդական ծովում Անգլիաից, Իռլանդիայից, Շոտլանդիայից և Ուելսից մոտավորապես նույն հեռավորության վրա։

 

Գրիշա Աղաջանյան