՛՛Հայի գեն՛՛ շատ ենք լսել այս արտահայտությունը, հատկապես այն ժամանակ երբ մի որևէ հաջողություն ենք գրանցում, այս բառակապակցությունը ավելի զորեղ է երբ այդ հաջողությանը մասնակից են դառնում շատերը, բոլորը: Դա տաղանդի բացառիկ դրսևորում է, դրա ականատեսը եղանք և մենք երբ 18-20 տարեկան մեր զինվորները 2016 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ դրսևորեցին իրենց, նրանց մեջ արթնացել էր այդ գենը, դա այն ուժեղ գենն է, որը համախմբեց նաև մեր հասարակության ամենատարբեր շերտերին ու շատերին: Դա այն գենն է, որն իր մեջ կրում է պատմական արդարության ձգտման և հաղթանակների հիշողությունը: Հաղթանակներ, որը Հայ ժողովուրդը տոնել է 1918 թվականի մայիսի 28-ին, 1992 թվականի մայիսի 9-ին և այլն:

 


Ամեն ինչ հենց այդպես էլ եղավ: Հայաստանի Հանրապետության հիմնադրման մեջ իր բացառիկ դերն ունի պետական, քաղաքական ու ռազմական գործիչ Արամ Մանույանը: Արամ Մանուկյանն իր տաղանդը ցույց էր տվել Վանի ինքնապաշտպանության ժամանակ, Վանում կարգ ու կանոն հաստատելու և պետական ենթակառուցվածքներ ստեղծելու մեջ: Արամ Մանուկյանը Վանում փաստացի ղեկավար մարմին ստեղծեց, որը գործում էր սոցիալ-տնտեսական, ռազմական և անվտանգության ապահովման արդարության սկզբունքի վրա: Այդ մոդելը նա կիրառեց Հայաստանի հիմնադրման ժամանակ, փորձն էր այդպիսին: Եվ պատահական չէր, որ նա ընտրվեց, որպես հատուկ-լիազոր, Երևանի դիկտատոր: Սովի ու գաղթականներով լցված պատերազմող Հայաստանում պետք էր ամեն մանրուք հաշվի առնել, երկիրը կայուն վիճակի բերելու համար: Այս ամենը ուղղակի պետք է բերեր հաղթանակները:

 


Այսօրվա Հայաստանի համար պարտական ենք հատուկ-լիազոր, Հայաստանի հիմնադիր Արամ Մանուկյանին և իր համախոհներին: Հայի արթուն գենն ու տաղանդի դրսևորումները խտացված էին այս մարդկանց մեջ:
Մայիսի 28-ն կերտողները ամբողջ ազգինն են, այսօր նորից մայիսի 28 է, բայց արդեն 2016 թվականի, որը պետք է նշենք ամբողջ ազգով: Շնորհավորում եմ բոլորիս:

 

Արմեն Գրիգորյան