Երբևէ մտածե՞լ եք, թե որտեղ են անհետանում արծիվները, երբ փոթորիկ է սկսվում: Որտե՞ղ են նրանք թաքնվում:
Իրականում, նրանք չեն թաքնվում: Նրանք բացում են իրենց թևերը, որոնցով կարող են թռչել մինչև 90 կմ/ժ արագությամբ՝ սլանալով հանդիպակաց փոթորկին: Նրանք գիտեն, որ մութ ամպերի վերևում արևն է շողում:
Տարերքի հետ այս դաժան պայքարում նրանք կարող են կորցնել փետուրները, վերքեր ստանալ, բայց նրանք չեն վախենում և առաջ են սավառնում: Հետո, երբ ողջ աշխարհը, որ խավարի մեջ է խորասուզված, ներքևում է մնում, նրանք հանգիստ սավառնում են այնտեղ՝ վերևում:

 


Վերջիվերջո, արծիվները, իհարկե, նույնպես մեռնում են, բայց երբևէ տեսե՞լ ես մեռած արծվի: Գուցե արգելանոցի շավիղներին գտնեք սատկած հավ, շուն կամ մեկ այլ լեռնային կենդանի, բայց ոչ արծիվ: Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև, զգալով իրենց մոտալուտ վերջի ժամանակը, նրանք չեն վախենում: Աչքերով գտնելով ամենաբարձր լեռնային գագաթը՝ արծիվը հավաքում է վերջին ուժերը, բարձրանում անհասանելի գագաթին ու այնտեղ հանգիստ սպասում իր վերջին:
Անգամ մահվան մեջ նա վայելուչ է իր ընտրությամբ:

 

 

Արմեն Մկրտչյան