«Վերջին զանգի»-ս օրը էնքան էի պարել, որ ստիպված էղա ժամը 20:00-ից հետո շորերս փոխեմ, որպեսզի չհիվանդանամ ու պարելուս անթաքույց հիմքը այն էր, որ ես պրծաաաա, վերջաապեսս պրծաաա դպրոցից ու այն պահին ես նույնիսկ չէի էլ պատկերացնում, որ կգա այն օրը, երբ ես կերազեմ դպրոց վերադառնալու մասին:
Ասածս ինչա՝ հարգելի շրջանավարտներ, դուք այսօր ավարտում եք ձեր՝ բազմաթիվ փորձություններով լի կյանքի, մի թեթև ու բաղձալի էտապ. առաջիկայում ձեզ սպասվում է «հանդիպումներ» իրական կյանքի ու իրական դժվարությունների հետ, առաջիկայում ձեզ սպասվում է «հանդիպումներ» կյանքի այնպիսի դժվարությունների հետ, որոնց մասին դուք նույնիսկ մտածել չէիք կարող:

 


Դուք այսօրվանից մտնում եք «մեծ կյանք», դուք այսօրվանից մտնում եք ձեր կյանքի որոշիչ էտապներից մեկը, որին պատվով հաղթահարելուց հետո ձեզ սպասվում է կյանքի հետաքրքիր շարունակություն:
Կրթվեք, սովորեք, լսեք, աճեք, ինքնակրթվեք ու մի մտածեք, որ ձեր ողջ կյանքը հալած յուղի նման պետք է անցնի:
Ու ամենակարևորը, հիշեք, սովորող մարդը երբեք անգործ չի մնա ու կապ չունի՝ ինչ երկրում ես ապրում. սովորող մարդու կարիք յուրաքանչյուր երկրում միշտ կա ու սովորող ու կրթված մարդը յուրաքանչյուր երկրում կգտնի իր դիրքը ու կվայելի հարգանք:
Շնորհավոր վերջին զանգ, թող ձեր կյանքի բոլոր վերջին զանգերը լինեն նոր կյանքի էտապի առաջին զանգի նախորդող արարողությունը:

 

Անկախ Հայաստան