1999թ., ապրիլ-մայիս
Մեր դասարանի վերջին զանգի սցենարի համար ահագին բանավեճեր, վիճաբանություններ եղան: Ի՞նչ անենք, անցած տարիներից մի սցենար վերցնենք, քոփի-փեսթ (էն ժամանակ դեռ չկար քոփի-փեսթ, ուղղակի ասում էինք' թխել) անե՞նք, թե մի քիչ փող ծախսենք' մի լավ բան ստանանք:
Լավ բանն էլ ո՞րն էր: Իմ ազգականներից Լևոնը Շարմ հոլդինգում էր աշխատում, առաջարկեց, որ մեզ օգնի Հայկո-Մկո-Հայկո տրիոն: Մի քանի գաղափար քննարկեցինք, ինքն էլ տեղոում' էքսպրոմտ մի թեթև սցենարային էսքիզ արեց:

 


Հիանալի բան էր ստացվելու: Դասարանիս առաջարկեցի, գինը որ իմացան' 50 դոլար (էն ժամանակ դա թիվ էր), սկզբում համաձայնեցին, որովհետև բացատրեցի, որ ոչ քեֆն է մնալու հիշողությունների մեջ, ոչ քեֆի մենյուն, ոչ էլ դասղեկին նվիրած նվերը, այլ' բեմադրությունը, որը տեսագրվելու է ու պահվելու հաջորդ սերունդների համար: Սակայն ինչ-որ մեկը, չգիտեմ' ով, բզբզաց, մի քանի օր հետո արդեն վարդերի բուրմունքով նարնջագույն հեղափոխություն էին կազմակերպում իմ դեմ:
Էհ, թևաթափ եղած զանգահարեցի Լևոնին, ներողություն խնդրեցի, բացատրեցի իրավիճակը, որպես ինձ արյունակից բարեկամ հասկացավ: Բայց ճշմարտացիորեն ասաց, որ հետո շատ ենք փոշմանելու, որ չենք վերջացրել սկսածը: Ասաց' տղաներն արդեն ահագին բան մտածել էին:

 


Ինչևէ, մի երեկո տուն գնալիս երթուղայինում հանդիպեցի վաղամեռիկ Հայկոյին, ոչ Մարության, ներկայացա, ասացի, որ Լևոնի բարեկամն եմ, հիշեց, ասեց' հա, ճիշտ ա, մենք արդեն մի քանի ուղղություն մտածել էինք, էն էլ զարմացանք, որ էդպես ստացվեց... Իրենից էլ ներողություն խնդրեցի: Հաջոդ առավոտն իմացա, որ նրան նույն գիշերը սպանել էին ...
Հայկո-Մկո-Հայկո տրիոյի սցենարի տապալումից հետո բերեցին ինչ-որ դպրոցի ինչ-որ թվականի ինչ-որ սցենար, մի քիչ փոխեցին ու հագցրին մեզ...
Ես խաղում էի կաշառակեր դասախոսի դեր, որը սովորող ուսանողին էդպես էլ չնշանակեց, փող տվողին առանց հարցնելու դրական գնահատական դրեց, իսկ մի սիրունիկ աղջկա էնքան նայեց-նայեց, որ վերջը աթոռից գյաբրլամիշ էղավ: Մեզ հետ աշխատող ռեժիսորը մայրիկիս' Varya Suqiasyan-ին, որը մեզ հայոց լեզու-գրականություն էր դասավանդում ասել էր' Ձեր տղան մի շատ հայտնի դերասանի է նման, նրա նման էլ խաղում է: Էդպես էլ չիմացա' ում եմ նման:
Անցան օրեր, ավարտական երեկոյի (վիպուսկնո :D ) ընթացքում, երբ արդեն շատերն էին գինովցած, մեր դասարանի ֆինանսական հարցերը տնօրինող դասընկերներիցս իմացա, որ Հայկո-Մկո-Հայկո տրիոյի սցենարի հաշվին խնայած գումարով դասղեկի նվերի հարգն էին ավելի բարձրացրել ...
Զանավես...

 

Դավիթ Մուրադյան