Մարզերի զարգացումը և առաջնային խնդիրների լուծումը օրակարգային է պետության համար: Վերջին պետական աջակցություններից մեկը վերաբերում է Լոռու մարզին:
Գործադիր մարմնի որոշմամբ կվերանորգվեն Թումանյան քաղաքի մանկապարտեզի շենքը, ինչպես նաև քաղաքի 3-րդ փողոց Նոր Միկրոշրջան N 4 բազմաբնակարան շենքի տանիքը:
Ընդունված որոշման համաձայն Տավուշի մարզի Զորական համայնքիը կունենա դպրոցի նոր շենք: Եվս մեկ որոշմամբ կկառուցվի Տավուշի Ջուջևան համայնքի ջրագիծը, որով ամբողջությամբ կլուծվի թաղամասի խմելու ջրի խնդիրը:

 

 

Ինչ վերաբերում է ճանապարհներին, ապա նախատեսվում է ասֆալտապատել Ոսկևան համայնքի ճանապարհները:
Սա կարծում եմ շարունակական ծրագիր կլինի և մյուս փուլերում ուշադրության կենտրոնում կլինեն մյուս մարզերը:

 

Վլադ Կարախանյան