Հայաստանի 1920թ. քեմալա-բոլշևիկյան (ռուս-թուրքական) դեկտեմբերյան օկուպացիայից հետո Խորհրդային իշխանությունը զանգվածային տեռորի քաղաքականություն էր իրականացնում: Առաջնային նպատակը հայ հասարակական-քաղաքական և ռազմական էլիտայի ոչնչացումն էր: Ձերբակալվում էին նախկին կառավարության անդամները, հազարավոր պաշտոնյաներ, հասարակական և ռազմական գործիչներ, որոնցից էին գեներալներ Նազարբեկյան, Սիլիկյանը: Վերջիններս 1921թ. հունվար 14-ին շուրջ 1400 հայ սպաների հետ ոտքով բոկոտն աքսորվեցին ռուսական Ռյազան քաղաքում գտնվող համակենտրոնացման ճամբար:

 

Բռնաճնշումները չշրջանցեցին նաև հայ եկեղեցին: Ընդհանուր առմամբ բոլշևիկների իշխանության շրջանում փակվեց շուրջ 800-ից ավել եկեղեցի և գնդակահարվեց շուրջ 91 հոգևորական, որոնցից էին Արտակ Եպիսկոպոս Սմբատյանը (1937թ.) Կաթողիկոս Խորեն Տփղիսեցին (1938թ.): 1926թ.-ին որոշում ընդունվեց, որը եկեղեցիներին արգելում էր ապրիլի 24-ը նշել որպես Մեծ Եղեռնի Զոհերի հիշատակի օր: 1938թ. հունիսի 4-ին Էջմիածնի հոգևոր վանքը փակելու որոշում ընդունվեց: Այդ սարսափելի որոշումը չկատարվեց միայն միջազգային իրադրության սրման և Երկրորդ Համաշխարհային պատերազմի մեկնարկի պատճառով:

 

Դավիթ Ֆիդանյան