Երևան քաղաքում տեղադրվում են արձաններ, իսկ երևանից դուրս արձանները փոշիանում են:
Մասնավորապես խոսքս Երևան-Սևան մայրուղու Չարենցավանին հարող հատվածում գտնվող «Ճանապարհաշինարարներ» արձանն է, որի մասին բազմիցս խոսվել է ու կազմակերպված անպատասխանատվությունը արձանի ճակատագիրը կանխորոշել է: Արձանը ոչ թե վերացման եզրին է, այլ վերցել է, մնացել է վերջին «շտրիխը»:
Եվ ուրեմն, ի՞նչ է սա նշանակում:

 


Մի կողմից արձան ենք կառուցում ու տեղադրում, մյուս կողմից վերացնում ենք, տեր չենք կանգնում, ավելին՝ քամահրական աննկատության մատնում: Դա նշանակում է զարգացում տեղում դոփելով, որի հետընթացն ու առաջընթաց աճը սահմանափակվում է տեղապտույտի մեջ: Հանրային գիտակցության մեջ առաջ ենք շարժվում մշակութային կոթողների ստեղծման տեսանկյունից, բայց միևնույն ժամանակ բարբարոսության այս դրսևորումները կարծրացնում և կնճռոտում են մշակութային լինելու մեր գիտակցումը: Մենք կարող ենք ստեղծել, իսկ պահպանելու հարցում պետք է ընդօրինակենք ուրիշներից:

 

Ասվածի ապացույցը աշխարհի տարբեր մշակութային հուշարձաններում հայկական ձեռագիրն է, որոնց նայում ու հիանում ենք, ոչ միայն նրա համար, որ հայկական միջամտություն ունի, այլ նաև նրա համար, որ պահպանվում են ըստ արժանվույն: Բավական է այցելել աշխարհի տարբեր վայրեր ու տեսնել հայկական մշակութային կետեր, որը պահպանվում է մասունքի պես: Իսկ մենք պահպանելու ճգնաժամ ունենք: Ստեղծելուց լավ ենք՝ «հինգ ու խաչ, իսկ ահա պահպանելուց... գնահատեք ինքներդ:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:

 

Վահագն Սարոյան