Ժողովուրդ մի քիչ զուսպ եղեք: Ամեն ինչ չէ, որ ՊՆ կարող է բարձրաձայնել: Կան արդար պահանջներ, որոնց հետ բոլորն են համամիտ, բայց հանրայնացնել դա չի կարելի: Ալիևյան քարոզչամեքենաները կազմ ու պատրաստ սպասում են, թե երբ հայերը ''պրոմխ'' կտան, որ շահարկեն այդ թեման, միջազգային հանրությանն այլ շղարշի ներքո ներկայացնեն:
800հա հողի հետ կապված ասեմ, որ այո մենք այդ հողերը չենք թողներլու ազերիներին, որքան էլ դրանց ալֆա ոչխարը' ալիևը գլուխ գովի իր հանրության առաջ, միևնույնն է հետ ենք վերցնելու, առավելևս երբ Լելե Թեփե բարձունքը ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր դիրք է մեզ համար:

 


Հարձակվել եք ՊՆ-ի վրա, թե բա ասեք երբ եք հետ վերցնելու 800հա հողերը: Հարգելիներս դա հրապարակման ենթակա թեմա է՞, ինչո՞վ եք մտածում, թշնամուն բառացի տեղեկացնե՞նք մեր հետագա գործողությունների հաջորդականության մասին: Դա գաղտնի տեղեկատվություն է, որը հրապարակման ենթակա չէ, միայն մի բան կարելի է ասել, որ մի օր կարթնանաք և կտեսնեք, որ այդ հողերը հետ են բերվել, ես որ մի վայրկյան անգամ չեմ կասկածում մեր զինվորների խիզախության և պատրաստակամության վրա, ովքեր ամեն ինչ կանեն իրենց Հայրենիքի մի մասն ազատագրելու, իրենց ընկերների արյունով շաղախված հողերը հետ բերելու համար:

 

Աշոտ Եսայան