Մայիսի 16-22-ը Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքի «Սիտեկ- Դինամո» թենիսի ակումբի խաղահրապարակներում ՌԴ-ի և Ղրիմի ավելի քան 100մարզիկների մասնակցությամբ անցկացվեց մինչև 15 տարեկանների թենիսի Ռուսաստանի առաջնությունն , որի արդյունքներով ձևավորվեց այս տարիքային խմբի ՌԴ-ի ընտրանին ,որը հանդես է գալու թենիսի Եվրոպայի ամառային գավաթի թիմային խաղարկությանը:
Սա ռուսական թենիսի պատմության մեջ առաջին դեպքն էր ,երբ ՌԴ-ի առաջնությունը անցկացվեց ղրիմյան թերակզզում:
Այս անգամ ևս խաղարկվող պարգևներից անմասն չմնացին ստուգատեսին մասնակցող հայազգի թենիսիստները:

 


Մասնավորապես , աղջիկների զուգախաղում ընկերակցելով այս ստուգատեսի մենախաղի մրցաշարում ՌԴ-ի չեմպիոնուհի դարձած կազանցի Ավելինա Սայֆետդինովայի հետ պյատիգորսկցի Էլինա Ավանեսյանն արժանացավ չեմպիոնուհու ոսկե մեդալին: Ավանեսյան/ Սայֆեդինովա զույգը եզրափակչում համոզիչ առավելությամբ՝ 6:3,6:2 հաշվով պարտության մատնեց Կազանի ներկայացնող Մարիա Բոնդարենկո/ Ելիզավետա Դեմենտևա երկյակին:

 


Աղջիկների ՌԴ-ի հավաքականի անդամ Էլինա Ավանեսյանն, ում 14 տարին կլրանա սեպտեմբերի 17-ին, այստեղ մենախաղի մրցմանը ետ մնալով միայն Սայֆետդինովայից և վոլգոգրադցի Անաստասիա Զախարովայից նվաճեց բրոնզե մեդալ:
13-ամյա հայ թենիսիստուհին այս տարվա մարտին էլ Պյատիգորսկում անցկացված մինչև 17 տարեկանների համառուսական ներկացուցչական մրցաշարում դարձել էր նաև աղջիկների մենախաղի մրցման հաղթող:


Պատրաստեց Արամ Ուգուջյանը: