Սառը պատերազմը ում համար կյանքի ու մահվան պատերազմ էր ես չգիտեմ ու չեմ էլ ուզում խորանալ դրանում, սակայն պիտի ասեմ որ այդ տարիները Հայաստանի համար համեմատաբար խաղաղ և արագ զարգացման տարիներ եղան։ Մենք ոտքի կանգնեցինք կյանքի համարյա բոլոր ասպարեզներոմ։ Ունեցանք լուրջ արդյունքներ արդյունաբերության, գիտության, մշակույթի և կրթության ասպարեզներում։ Կառուցապատվեցին մեր գյուղերն ու քաղաքները։ Մեր մարդը վերջապես կուշտ փորով հաց կերավ և մի կերպ գոյատևելը մնաց որպես հեռավոր անցյալի տխուր հուշ։

 


Սա չի նշանակում որ տեսականորեն այլ առավել լավ հնարավորություններ գոյություն չունեին։ Գուցե և գոյություն ունեին, Սակայն եղավ այն ինչը արդեն եղել է ու դարձել է պատմական փաստ։
Սա հիշեցի հենց այնպես, կապված մարշալ Բաբաջանյանի արձանի մասին զանազան ճիշտ ու սխալ գրառումների հետ որոնցով այսօր լեցուն է Ֆեյսիկի հայկական մասնճյուղը։
Սովորիր մարդավայել ու անկողմնակալ գնահատել սեփական պատմությունդ։ Այս հարցում սխալներդ կբերեն ազգիդ մտավոր այլասերմանը։

 

Համլետ Աբրահամյան