Մայիսի 20-ից սկսած ադրբեջանական մամուլը և երկրի ղեկավարությունը սկսել էր ամեն կերպ գրավել ԱՄՆ ցամաքային զորքերի ուշադրությունը: Սկզբից երկրի նախագահի մակարդակով հեռախոսազրույց ունեցան ԱՄՆ փոխնախագահի հետ, հետո սկսեցին քննարկել ԱՄՆ բանակի զորավարժությունները: Հասել էին այնտեղ, որ կարծես հաշված օրեր են մնացել , որպեսզի ԱՄՆ բանակը օգնության գա Ադրբեջանին : Իսկ երեկվանից ՝ մայիսի 23, սկսել են լուսաբանել ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հանդիպումը ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ Խոջեսի հետ հանդիպումը: Ադրբեջանցիները սկսել են ավելի շատ լուսաբանել այդ հանդիպումը , քան մեր մամուլը: Ոնց որ դեռ երեկ չէր որ բոլորին համոզում էին , թե շուտով ցամաքային զորքերը կանցնեն Ադրբեջանի կողմը և արդեն հանգիստ կարող են գրավել Արցախը:

 


Իսկ, եթե ԱՄՆ փոխնախագահի մակարդակով խոստանում են օգնել ձեզ, ապա տեսնես ո՞նց է ստացվում , որ նույն երկրի , նույն զորքերի հրամանատարը գալիս ու հանդիպում է ունենում ձեր հակառակորդ երկրի պաշտպանության նախարարի հետ: Ու հենց ձեր կայքերում , որոնք մի օր առաջ խոսում էին ԱՄՆ-ի զորքերի ու ադրբեջանական բանակի միաձուլումից, այսօր արդեն խոսում են Օհանյան - Խեջես հանդիպման , նրանց քննարկած թեմաների և այլնի մասին:

 


Մի հատ բարի խորհուրդ եմ ուզում տամ ՝ մինչ նյութեր հրապարակելը հավաքվեք, քցեք-բռնեք, որոշեք թեման ու գոնե մի քանի օր այդ թեմայից խոսացեք, թե չէ օրը փոխվումա, թեմաներդ փոխվում են , իրար չեն բռնում :

 

Աշոտ Ասատրյան