1917թ. դեկտեմբերի 20-ին Լենինի ստորագրությամբ և Ֆելքիս Ձեռժինսկու գլխավորությամբ ստեղծվեց «Հակահեղափոխականության» դեմ պայքարի համար նախատեսված «Արտակարգ իրավիճակների կոմիտեն»: Այն «Կարմիր տեռորի» հիմնական գործիքն էր: Այդ ժամանակ տեռորի հիմնական միջոցը գնդակահարություններն ու համակենտրոնացման ճամբարներն էին: Բոլշևիկյան ղեկավարությունը ոչ միայն նպատակ էր դրել ոչնչացնել իր քաղաքական հակառակորդներին, այլև հստակ նպատակ ուներ ֆիզիկապես ոչնչացնել բուրժուազիան որպես դասակարգ: 1918թ. օգոստոսի 9-ին Լենինը Պենզայի կոմիտեին հեռագրելու ժամանակ նշում է, որ հարկավոր է զանգվածային տեռոր իրականացնել սպիտակ գվարդիականների, հակահեղափոխականների և բոլոր նրանց հանդեպ, ովքեր կասկածելի կթվան և նրանց բոլորին ուղարկել քաղաքից դուրս գտնվող համակենտրոնացման ճամբարներ: Գնդակահարությունների համար ստեղծված էին հատուկ դատական մարմիններ, որոնք կոչվում էին «Հեղափոխական տրիբունալներ»:

 

Դրանք դատական գոծընթացն արագ ընթացակարգով էին իրականացնում և հիմնական վճիռները գնդակահարություններն էին լինում: 1920թ. աշնանը բոլշևիկները «Զանգվածային տեռորի» քաղաքականություն սկսեցին իրականացնել՝ շուրջ 60-70 հազար մարդու գնդակահարելով Ղրիմում: Նմանատիպ իրավիճակ էր նաև Խարկովում և Կիևում, որտեղ այդ տարիներին մարդկանց գնդակահարում էին տասնյակ հազարներով: Պատմական արխիվներում պահպանված են վկայություններ 1919թ. Խարկովում բոլշևիկների իրականացրած տեռորի վերաբերյալ, որտեղ նշվում էր, որ Խարկովում այդ ժամանակ սարսափելի իրավիճակ էր: Յուրաքանչյուր օր տեղական «Արտակարգ իրավիճակների կոմիտեի» աշխատակիցները շուրջ 30-40 մարդու էին գնդակահարում:Այս վիճակագրությունն ընդամենը մի փոքրամասշտաբ համայնքի իրավիճակն էր արտացոլում:

 

Վերոգրյալից ելնելով կարելի է պատկերացնել, թե 1917-23թթ. ընկած ժամանակահատվածում որքան է եղել ողջ Ռուսաստանում և հարակից երկրներում տեղի ունեցած գնդակահարությունների թիվը:Ընդհանուր առմամբ1917-23թթ. «Մեծ Մաքրման» ժամանակ շուրջ 2 միլիոն մարդ գնդակահարությունների և համակենտրոնացման ճամբարների զոհ է դարձել:

 

Դավիթ Ֆիդանյան