Այսօր նամակ եմ ստացել ԱՄՆ կոնգրեսական Քարոլայն Մալոնեյից։ Մարտ ամսին նրան խնդրել էինք դիմել ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքին, պահանջելով ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի հանեն դիպուկահարներին սահմանից և հատուկ միջոցներ ձեռնարկվեն՝ պարզելու թե ով է իրականում խախտում հրադադարի ռեժիմը։ Համապատասխան նամակը ստորագրած կոնգրեսականների թվում է նաև տիկին Քերոլայնը, ինչի համար նրան շնորհակալություն եմ հայտնում և անցնում ենք հաջորդ նախաձեռնությանը, մանավանդ, որ կոնգրեսական տիկնոջ նամակի վերջին նախադասությունը այսպես է շարադրված։
If you have any other concerns about this issue, please feel free to contact my office.
Sincerely,
CAROLYN B. MALONEY
Member of Congress
Սուրեն Սարգսյան