2016-ի առաջին չորս ամիսներին ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը կազմել է 6% : Դրան հիմնականում նպաստել են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և ծառայությունների ոլորտը:
Աճել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը, որտեղից ներմուծումը աճել է 18,4 իսկ արտահանումը ՝ 21,7 տոկոսով:

 


Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ ՀՆԱ-ի անկումը կազմել է 4,5%: Նվազել է նաև 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 3,6%-ով:
Կրճատվել են Ադրբեջանում իրականացվող ներդրումները, անկում են ունեցել նավթային սեկտորները, իսկ բյուջեի ծախսերը կրճատվել են՝ 35,3%-ով:

 


Եթե համեմատենք երկու երկրների արդյունքները,ապա Հայաստանի կողմից գրանցված 98,5%-ոց գնանկման դիմաց Ադրբեջանում սպառողական գների ինդեքսը կազմել է 110,5%:
Բացի դրանից կրճատվել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը 23,9%-ով:

 

Վլադ Կարախանյան