Քանի կար իրանց ճղում էին, կոռուպցիայի դեմ պայքար էին ուզում, բոլոր չինովնիկներին մեղադրում էին անգործության մեջ, սաղ իրանց մամուլներում իրենց ներկայացնում էին իբր սրտացավ և երկրի կոռուպցիոն համակարգի դեմ պայքարի դուրս եկած ազնվական կերպարներ, բոլորը մինչ այժմ իրենց կայքերով խաչակիրների արշավանքի էին դուրս եկել կոռուպցիոներների դեմ, իսկ հիմա երբ կոռուպցիայի հոտը եկավ ինչոր կայքերից' գրեթե բոլորդ խաչակիրների արշավը տեղափոխվեցիք դեպի Ալյանս կուսակցություն ու կուսակցության նախագահ, որը ուղղակիորեն փորձում է մաքրել մեր հասարակության կյանքը արատավորող երևույթներից։

 

Սենց չեղավ հարգելի լրագրողներ ջան, մի հատ կողմնորոշվե՛ք ինչ ե՞ք ուզում , իսկ հիմա կտրուկ անցում կատարեմ այն տականքացած լրատվամիջոցներին որոնք հարամված հացի փող են աշխատում ուրիշներին զրպարտելով, վարկաբեկելով, վիրավորելով ու շորթելով' մի պահ կանգ առե՛ք ու հասկացե՛ք հերիք ա Ձեր երեխաներին հարամված ու կեղտոտ ճանապարհով վաստակած հաց կերակրեք, հերիք ա Ձեր դիմումների ու ռեյտինգի համար զբաղվեք սրիկայությամբ, այնքան եք հղպացել, որ լրագրությունը վերածել եք պոռնկության և մի քանի տականքներով խաղում եք ու վարկաբեկում եք ողջ Հայկական լրագրությունը և մեդիա աշխարհը։

 


Հատուկ կոչ եմ անում բարոյական լրատվական կայքերին' զերծ մնացե՛ք անհայտ ծագումի կայքերից և շահադիտական դրդումներով պոռնկացած լրատվամիջոցներից, մի սատարեք նրանց ովքեր կորցնում են իրենց բարոյականությունը հանուն ամսավճարների և մի քանի հազար դիտումների, մի թողե՛ք որպեսզի մի քանիսը արատավորեն Ձեր մասնագիտության արժանապատվությունը։

 

 

Էմիլ Մարկոսյան