Ստեփանակերտի փողոցներից մեկում մի խումբ դպրոցահասակ տղաներ հետախուզա-որոնաղական հայացքով նայում էին ինձ։ 

 

- Բարև ձեզ, երեխեք ջան։

 

- Բարև ձեզ։ Բայց մեր մեջ երեխա մենակ Վալերիկնա։ Ինքը 9 տարեկանա։ Իսկ մենք արդեն մեծ ենք։

 

- Ինչքա՞ն։

 

- Մենք 10 ենք։ Հեսա զինվոր ենք դառնալու։

 

- Հաաա, իրոք որ ուժեղ տղերք եք, - ներքին հուզմունքս թաքցնելով' գորովալից թփթփացրեցի մեկի ծոծրակին ու քայլեցի։

 

- Էս ձյաձյան ո՞վ էր, - լսեցի մեջքիս հետևից։

 

- Կրթության գիտության .... Հայաստանից էր ։)

 

Արմեն Աշոտյան