եթե կա մեկը ով Ռուսաստանի հատուկ ծառայությունների մասին թյուր կարծիք ունի կարող եմ հիշեցնել թե ինչպես կարողացան Կովկասը պահել որպես իրենց ազդեցության գոտի բորբոքելով հայ-ադրբեջանական հակամարտություն Արցախի հարցով։ Եղեք իրատես։ Մի տրվեք սին հույսերին ռուսների հայասիրության, ամերիկացիների ու եվրոպացիների հայասիրության և բազում այլ նմանատիպ հիմար հասկացություններին։ Բոլորը իրենց շահն են սիրում ու թքած ունեն փոքր ժողովուրդների դարդ ու ցավերի վրա։ Տղամարդ ես տանդ ու ընտանիքիդ տիրություն արա, թե չէ հզորները կգան տանդ տեր կդառնան իսկ ընտանիքիդ էլ ստրկության կմատնեն։ Գազանի ու անտառի օրենքն է աշխարհում գործողը։ Մի եղիր նապաստակ ու մի ականջներդ խլշտրած այս ու այն կողմ նայիր սիրտդ ահով բռնված։ Զենքդ ամուր բռնի ձեռքումդ ու տեր կանգնի երկրիդ։

 


Համլետ Աբրահամյան